‘«Կանեւսկոյի ընկերը», Միշիկի աներն ու արդարադատությունը ‘

1210

Խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնք ահազանգում էին, թե Երևանի ընտրատարածքներից մեկում, որտեղ առաջադրվել է գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանի եղբայրը, բուռն գործունեություն է ծավալել «Կանեւսկոյ» Արմենի եղբայրը` հանցաշխարհի այլ ներկայացուցիչների հետ միասին: Մամուլում եղան հիշատակումներ, որ ընտրություններից հետո, որպես երախտիք, նա դատախազական ընտանիքից նվեր է ստացել թանկարժեք ավտոմեքենա, ինչպես նաև՝ Ռուսաստանում հետախուզումից հանելու խոստում:

Այժմ նույն Աղվան Հովսեփյանը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Վարդան Օսկանյանին, այսինքն, նույն «Կանեւսկոյի ընկերը» մեղադրում է պետության անունից: Կարծում եք՝ Հովսեփյանը ինքնագլու՞խ է որոշում, թե ում հետախուզումը հանի եւ ո՞ւմ մեղադրանք առաջադրի: Իհարկե՝ ոչ: Իհարկե, նա պատվեր է կատարում: Պատվիրատուն էլ Միշիկի աներն է: Մի երիտասարդի, որին 4-5 տարի առաջ ոչ միայն Երևանում, այլ նաեւ իրենց թաղում ոչ ոք չէր ճանաչում, բայց այսօր նա իր ձեռքն է վերցրել ողջ հեռուստատեսային դաշտը, օր-օրի մտնում է ամենաշահութաբեր բիզնես-դաշտեր և դարձել է պետության թիվ մեկ երիտօլիգարխը: Միշիկի անվան հետ են կապվում աղմկահարույց մի շարք պատմություններ` ընտանեկան, գործարար և պետական բնույթի: Նա է կանգնած լրատվական կեղծ արտահոսքերի և պատվերների ետևում:

Թերեւս համեմատելու բան է՝ հասկանալու համար, թե ինչպիսին են իշխանությունների՝ իմա աներոջ եւ փեսայի, ու «Կանեւսկոյի ընկերոջ» պատկերացումներն արդարադատության մասին:

Մինաս Միքայելյան


Լուսանկարը՝ Carsten Koall/Getty Images


Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում: ‘
Հաջորդ հոդվածը‘Այժմ էլ՝ «Դերենի՛կ, սիրուն չի». խորհրդակցություն առողջապահության ոլորտում’