‘Կանխվել է Իրանից դեպի Ադրբեջան ապօրինի սահմանահատման փորձը’

649

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները կանխել են հանցախմբի ապօրինի սահմանահատման փորձը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի 59 համարի կետում, այսօր  հաղորդում է Trend լրատվական գործակալությունը: Սահմանախախտները, Իրանից Ադրբեջան նավակով մքսանենգ ապրանք տեղափոխելիս, հանդիպել են սահմանապահ կարգախմբի և չենթարկվելով սահմանապահների պահանջին՝ հրազեն են կիրառել նրանց նկատմամբ: Սահմանապահների նախազգուշական կրակոցից հետո, սակայն, թեև նավակը շրջվել ու խորտակվել է Արաքս գետում, սահմանախախտները մաքսանենգ ապրանքի մի մասը թողել են Ադրբեջանի տարածքում ու կարողացել են վերադառնալ Իրան: Աշխատանքներ են տարվում հանցախմբի անդամների բացահայտման  և նավակն ու այլ իրեղեն ապացույցներ հայտնաբերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ես կարող եմ իմ քվեաթերթիկի վրա գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը’
Հաջորդ հոդվածը‘Աննախադեպ ընտրություններ, աննախադեպ կեղծիքներով. Կկեղծեն բոլորի համար’