‘Կաննի կինոփառատոնում մեծարել են Ռոբերտ դե Նիրոյին’

18225

Երկուշաբթի Կաննի կինոփառատոնում կայացել է Ռոբերտ դե Նիրոյի մեծարման արարողություն, կինոփառատոնից հաղորդել է Интерфакс-ի թղթակիցը: Համաշխարհային կինոյի աստղը Լազուրե ափ է ժամանել վենեսուելացի կինոռեժիսոր Հոնաթան Յակուբովիչի «Քարե բռունցքներ» ֆիլմի ցուցադրությանը, որտեղ նա խաղում է գլխավոր ՝ պանամական հանրահռչակ բռնցքամարտիկ Ռոբերտո Դուրանի մարզչի դերը: Դուրանը ճանաչվել է 20-րդ դարում թեթև քաշի լավագույն բռնցքամարտիկը:

Ֆիլմի ցուցադրությունը կինոփառատոնի կազմակերպիչները ներկայացրել են որպես հատուկ իրադարձություն՝ ի պատիվ դե Նիրոյի:

Դե Նիրոն Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով անցել է տիկնոջ՝ դերասանուհի Գրեյս Հայթաուերի և ֆիլմի ստեղծագործական խմբի ուղեկցությամբ: Դերասանին ուղեկցել է նաև Դուրանը, որը ժամանել է հատուկ այդ ցուցադրությանը ներկա լինելու համար: Փոխանցում է interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ ‘
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը շնորհավորել է Ջամալային՝ «Եվրատեսիլում» հաղթանակի կապակցությամբ’