«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն չի կարողացել ապաքինվել մկանի վնասվածքից։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, կիսապաշտպանի մոտ վնասվածքը կրկնվել է, ինչի հետևանքով նա բաց կթողնի ևս մի քանի շաբաթ։
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ֆուտբոլիստին կարող է չընդգրկվել ԱԱ-2022-ի հայտացուցակում, եթե ֆրանսիացի կիսապաշտպանը չհասցնի բավարար մարզավիճակ հավաքել։
Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն երկու հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում: Նա չի խաղացել օգոստոսի 14-ից: