‘Կանտեն ռիսկային չի համարում իր տեղափոխությունը «Չելսի»’

1480

«Չելսիի» նորեկ Նգոլո Կանտեն չի կարծում, թե «Լեսթերից» իր տեղափոխությունը ռիսկի հետ է կապված։ Այս ամառ Աղվեսների մարզիչ Կլաուդիո Ռանյերին անընդհատ զգուշացրել է հեռանալ ցանկացող իր խաղացողներին, որ այլ ակումբներում գուցե նրանք մշտական խաղային պրակտիկայից զրկվեն։ Բայց Նգոլոն չի կարծում, թե ինքը ռիսկի է գնում։

«Ոչ, իմ տեղափոխությունը ռիսկային չէ, որովհետև դա ինձ համար նոր քայլ է։ Մնալ «Լեսթերում» և հանդես գալ Չեմպիոնների լիգայում լավ քայլ էր, բայց «Չելսիի» հետ միանալն էլ է լավ քայլ։

Ես երբեք հանդես չեմ եկել Չեմպիոնների լիգայում։ Բայց յուրաքանչյուր ոք գիտի, որ «Չելսին» մեծ ակումբ է, և հույս ունեմ, որ հաջորդ տարի կխաղամ Չեմպիոնների լիգայում, որն իմ երազանքն է։ Երբ հնարավորություն ես ստանում այնտեղ խաղալու, շատ լավ է։

Շատ դժվար էր հեռանալ «Լեսթերից»։ Ես այնտեղ լավ մրցաշրջան անցկացրի, բայց հնարավորություն ստեղծվեց հանդես գալ «Չելսիում»։ Դա նոր մարտահրավեր է և նոր փորձություն»,- Կանտեին է մեջբերում Evening Standard-ը։

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Ռիո-2016-ի առաջին ոսկե մեդալակիրը’