‘
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան անդրադարձել է անգլիական ակումբի նորեկ Զլատան Իբրահիմովիչին:
«Անձնական հաղորդագրություն ունեմ Իբրահիմովիչի համար: Զլատան, դու որոշեցիր միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», եւ դա լավագույն ընտրությունն է, որը դու երբեւէ արել ես: Այստեղ սիրտդ այնքան ուժեղ է զարկում, որ քիչ է մնում դուրս գա մարմնիցդ: Դու կհասկանաս, որ վերջապես գտել ես տունդ: Վերջում կասեմ, որ Մանչեսթերում կա միայն մեկ արքա, իսկ դու կարող ես լինել արքայազնը: Կարող ես վերցնել իմ 7 համարը, եթե այն հետաքրքրում է քեզ: Դա իմ նվերն է: Թագավորը գնաց, կեցցե արքայազնը»,- Կանտոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 2012-ից շվեդ հարձակվողը խաղում էր ֆրանսիական ՊՍԺ-ում, որից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով: ՊՍԺ-ի կազմում Իբրահիմովիչն անցկացրել է 180 խաղ եւ խփել 156 գոլ:
‘