Կան փակված փողոցներ եւ բերման ենթարկվածներ

148

Երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը վրաններով փակեցին Ֆրանսիայի հրապարակը՝ մնալով այնտեղ, ինչպես նաեւ հայտարարեցին, որ այսօր փակելու են այլ փողոցներ եւս։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարեց, որ փակվել են հետեւյալ փողոցներն ու ճանապարհները․

Պռոշյան-Հրազդանի կիրճ,
Բաղրամյան-Պռոշյան,
Տերյան
Աբովյան (Պլանի գլուխ)
Հերացի
Կորյուն-Հերացի-Խանջյան,
Սայաթ-Նովա-Չարենց,
Երվադ Քոչար-Վարդանանց,
Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար,
Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ,
Հաղթանակի կամուրջ:

Yerkir.am-ի փոխանցմամբ, որոշ տեղերում կարմիրբերետավորները եւ դիմակավորված ծառայողներն ուժով բացում են ճանապարհները:

Նրանք հաղորդում են նաեւ բազմաթիվ բերման ենթարկվածների մասին։  Մասնավորապես, հենց Ոստիկանության հաղորդմամբ, այսօր 12։00-ի դրությամբ Երեւանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 199 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն։  

Իր հերթին  Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտարարեցին, որ վաղ առավոտից` ուղևորահոսքի ավելացման պատճառով, աշխատում  է 1 լրացուցիչ շարժակազմ։   

Նախորդ հոդվածըՆախագահները պատրաստ են ժամանելու Մոսկվա
Հաջորդ հոդվածըԼավրով․ Ռուսաստանը չի ջանա պատերազմն ավարտել մայիսի 9-ին