‘Կան փակ ճանապարհներ’

847

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների ավտոճանապարհները, ինչպես նաև ՄադինաՎերին Գետաշեն ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:

Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: 

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նախորդ հոդվածը‘Կոտ դ’Իվուարի նախկին նախագահը՝ միջազգային դատարանի առջև’
Հաջորդ հոդվածը‘Իրանի առաջնորդը Փարիզ է ժամանել՝ ինքնաթիռներ և ավտոմեքենաներ գնելու’