Կաչինսկին ասել է, որ ինքն է որոշում՝ ով կդառնա վարչապետ

514

Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ անձամբ է որոշում՝ ով է լինելու երկրի վարչապետը։

Polska Times պարբերականին տված հարցազրույցում Կաչինսկուն հարց են ուղղել՝ իսկապե՞ս իր կուսակցությունում կա քաղաքական գործիչների մի խումբ, որը կուզենար պաշտոնանկ անել կառավարության գործող ղեկավար Մատեուշ Մորավեցկիին։

«Իրավիճակն այնպիսին է, որ եթե նման խումբն այդպիսի նպատակներ ունենար, ապա ստիպված էր լինելու ևս մի պաշտոնանկության նպատակ ունենալ։ Այսինքն՝ իմ,- ասել է Կաչինսկին։- Մինչև հիմա այնպես է եղել, որ առանց իմ համաձայնության չի հաջողվել վարչապետին պաշտոնանկ անել։ Կարճ ասած՝ նման համաձայնություն գոյություն չունի։ Դա հորինվածք է»,-  ամփոփել է Յարոսլավ Կաչինսկին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱհա թե որն է Բայդենի գլխավոր խնդիրը
Հաջորդ հոդվածըԴանի Ալվեսը՝ «Պումասի» խաղացող