‘Կապանի ոստիկանության աշխատակիցները կալանավորի նկատմամբ բռնություն են գործադրել’

690

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի` Կապան քաղաքի բնակչուհի Կ. Օ.-ին բռնաբարելու կասկածանքով` 2013 թ. սեպտեմբերի 14-ի գիշերը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել նույն բաժին և այդ հանցանքը խոստովանելու համար ենթարկել ծեծի:
Կատարվում է նախաքնննություն:

Նախորդ հոդվածը‘Երեք եղբայր, երեքն էլ՝ պաշտոնի. Արարատի մարզպետի եղբայրը կդառնա գյուղապետ (Մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘«Երևան ջուրը» 100 աշխատակցի է կրճատելու. Մամուլ’