‘Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ սադրիչներ են հայտնվել’

1794

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Կապանում այս պահին ընթացող հանրահավաքի ժամանակ սադրիչները փորձել են ընդհատել նրա ելույթը: Մի տղամարդ հայտարարել է, թե ինքն ընտրել է Սերժ Սարգսյանին: Նա հիշեցրել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե «ով ընտրել է Սերժ Սարգսյանին, ողնաշար չունի», ու հայտարարել, թե ինքը ողնաշար ունի:

Մի կին էլ հարցրել է, թե ինչու են Րաֆֆի Հովհաննիսյանի որդիները ԱՄՆ քաղաքացիներ, ուր է եղել նա արցախյան պատերազմի ժամանակ ու հայտարարել, թե Հովհաննիսյանի ուզածը պաշտոններն են, այլապես Սերժ Սարգսյանի հրաժարականը կպահանջեր:

Ոստիկանությունը հայտարարել է, թե Կապանի քաղաքապետարան չեն իրազեկել տեղի ունենալիք հավաքի մասին, ու որ հավաքի մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության:

«Սա հերթական անիրավ ծանուցումն է, մենք մեր պայքարը տարել ենք նրա համար, որ համերաշխ լինի քաղաքացին ու ոստիկանը, բայց եթե ոստիկանությունը պիտի խախտի այդ համերաշխությունը, այդ անիրավ հրամանների համար պիտի պատասխան տան: Ոչ մի վախ, ոչ մի սպառնալիք»,- ի պատասխան ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս պահին նա ուղևորվում է դեպի Գորիս:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Կապանում. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սփրեդ` կարագի փոխարեն. կրկին Արմավիրում’