Կապան-Գորիս ճանապարհը բացվել է

606

Կապան-Գորիս ճանապարհային հատվածը բացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Ճանապարհը նոր է բացվել, շուտով երթևեկությունը կվերականգնվի»,- ասել է Փարսյանը:

ԱԱԾ-ն եւս հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

Նախորդ հոդվածըԲջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից
Հաջորդ հոդվածըՌոնալդուն 12 տարի անց վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»