‘
Ֆաբիո Կապելոն կարող է դառնալ Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Մարտի 28-ին նա հեռացել է չինական «Ցզյանսու Սունինից»։
Ինչպես հաղորդում է Libero-ն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկում է նաև Կապելոյին։ Նախկինում Կապելոն հրաժարվել էր գլխավորել Սկուադրա Աձուրան, քանի որ իր ապագան կապել էր «Ցզյանսու Սունինի» հետ, բայց հիմա «Միլանի», «Ռեալի», «Յուվենտուսի», Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների նախկին մարզիչը պատրաստ է նոր մարտահրավեր ընդունել։
‘