‘Կապելոն չի բացառել «Ռոման» գլխավորելու տարբերակը’

709

Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն չի բացառել՝ կարող է վերադառնալ «Ռոմա», որը գլխավորել է 1999-2004 թվականներին:

-Կարծում եմ՝ «Ռոման» շարունակում է սկուդետոյի համար պայքարում մնալ ֆավորիտների թվում: Թիմը հիանալի սկսեց մրցաշրջանը, ապա հաջորդեց անկումը: Հռոմում աշխատելը հեշտ չէ. մթնոլորտը ճնշում է և անգամ չի թողնում հանգիստ քնել: Կարո՞ղ եմ վերադառնալ «Ռոմա»… Այժմ մտածում եմ հանգստանալու մասին, բայց երբեք պետք չէ ասել «երբեք»,-ասել է Կապելոն «Radio Anch’io lo Sport»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 15-րդ տուրից հետո «Ռոման» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Բենիտեսը չի ցանկացել համեմատել «Բարսելոնայի» և «Ռեալի» հարձակվողներին’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’