‘ Կապելո. «Անցյալով պայմանավորված` «Ռեալի» հանդեպ թուլություն ունեմ»’

1119

‘

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, ով ժամանակին աշխատել է «Յուվենտուսում» և «Ռեալում», խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Ռեալ»-«Յուվենտուս», «Բարսելոնա»-«Բավարիա» զույգերի մասին:

«Համամի՞տ եմ, որ «Ռեալի» համար լավագույն տարբերակը «Յուվենտուսն» է: Հարցեր չեն կարող լինել, զգում եմ մադրիդցիների ուրախությունը: Անցյալով պայմանավորված «Ռեալի» հանդեպ թուլություն ունեմ: Ամեն դեպքում մենք խոսում ենք հրաշալի թիմի մասին, որը «Բարսելոնայի» և «Բավարիայի» հետ նույն մակարդակի վրա է: Այս երեք թիմերից Անչելոտիի սաներն են ավելի լավ խաղում պաշտպանությունում, բայց այժմ կարող է ամեն ինչ տեղի ունենալ:

«Յուվենտուսը» հրաշալի ֆուտբոլիստներ ունի: Շատ թիմեր եմ մարզել, բայց երբեք չեմ ունեցել Պիրլոյի նման փոխանցումներ կատարող ֆուտբոլիստ: «Յուվենտուսի» համար շատ կարևոր կլինի առաջին խաղը: «Յուվեն» տնային թիմ է, ուստի կարևոր է սեփական խաղադաշտում գոլեր չընդունելը,-ասել է Կապելոն «Tuttosport»-ին տված հարցազրույցում:

‘

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե.«Մենք կենտրոնացած ենք մեր միավորները վաստակելու վրա»’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Մենք ավելի լավ կպատրաստվենք, քան անցյալ տարի»’