‘
Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն խոսել է Եվրոպայի առաջնության եզրափակչից իր ակնկալիքների մասին։ Մրցաշարի չեմպիոնի կոչումը հուլիսի 10-ին կայանալիք խաղում կվիճարկեն Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։
-Շատ հետաքրքիր ու բարդ հանդիպում է լինելու թիմերից յուրաքանչյուրի համար։ Ֆրանսիան ուժեղ է գործում հարձակման գծում, սակայն խնդիրներ ունի պաշտպանությունում։ Պորտուգալիան շատ հավաք թիմ է, այն ինձ հիշեցնում է Անտոիո Կոնտեի գլխավորած Իտալիան։ Երկու մարզիչներն էլ հանգամանորեն ուսումնասիրելու են միմյանց։
Ֆրանսիան ֆավորիտ է համարվում՝ հաշվի առնելով, որ խաղում է սեփական հարկի տակ, սակայ Պորտուգալիան, իմ կարծիքով, ավելի լավ վիճակում է,-Կապելոյի խոսքն է փոխանցում «Football Italia»-ն։
‘