‘Կառավարության աշխատակազմը ավելի քան 11 մլն դրամ է ծախսել հուշանվերների համար’

1489

2013 թվականի սկզբից ՀՀ կառավարության աշխատակազմը  11. 748 մլն. դրամ պետական միջոցներ է ծախսել հուշանվերներ ձեռք բերելու համար: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից: Նշենք, որ ամենաթանկ պատվերը կատարվել է Կենտրոնական բանկի կողմից և կազմել 2.174 մլն դրամ: Թե ում է այսքան հուշանվերներ «պարգեւել» կառավարության աշխատակազմը՝ որեւէ տեղեկատվություն չկա:

Մեկ այլ ուշագրավ ծախս. այս տարվա միայն առաջին 5 ամիսների ընթացքում կառավարության աշխատակազմը շուրջ 2 մլն դրամ է ծախսել նաև ծաղկեփնջերի և ծաղկային կոմպոզիցիաների գնման նպատակով: Պատվերների գերակշիռ մասը կատարել է «ԷՖԴ» ՍՊԸ-ն:             

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն 71 միլիոն դրամ է ծախսել խմելու ջրի համար, 1.7 մլն էլ՝ կոնայկների համար ‘
Հաջորդ հոդվածը‘Մարդասիրական օգնություն՝ կարկուտից տուժած արմավիրցիներին’