‘Կառավարության առաջարկով՝ մարտի 3-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ’

792

Այսօր տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում որոշվել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. մարտի 3-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ հարակից օրենքներով և 1951 թ. հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Սարգսյան. Հաշվառման ու պահպանական գոտիների անվան տակ կատարում ենք նաև Ղարաբաղի հուշարձանների հնագիտական հետախուզությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ Սուարես. «Անգլիական լրատվամիջոցները միշտ ուզում են վնասել ինձ»’