‘
Մեծ Բրիտանիայի կառավարությունում ճգնաժամը խորանում է: Երկուշաբթի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական տված Բորիս Ջոնսոնի փոխարեն՝ Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար է նշանակել Ջերեմի Հանթին:
Ջոնսոնը Ֆորին-օֆիսը ղեկավարեց մոտավորապես երկու տարի: Այդ պաշտոնում նա կհիշվի Սկրիպալների գործի ֆոնին Մոսկվայի հասցեին իր քննադատությամբ, ինչպես նաև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու իր հետևողական դիրքորոշմամբ:
Սա արդեն երկրորդ աղմկալի հրաժարականն էր բրիտանական կառավարությունում. տառացիորեն մեկ օր առաջ պաշտոնը լքել էր Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը: Երկու քաղաքական գործիչներն էլ երդվյալ եվրասկեպտիկներ են և Բրյուսելի հանդեպ կոշտ դիրքորոշման կողմնակիցներ:
Ջերեմի Հանթը Դևիդ Քեմերոնի և Թերեզա Մեյի կառավարություններում զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, ամբողջ կարիերայի ընթացքում զբաղվել է առողջապահական և մշակութային հարցերով, երբեք չի աշխատել դիվանագիտական ծառայություններում և չի զբաղվել արտաքին քաղաքականությամբ:
Մեյն առայժմ ոչ մի կերպ չի պարզաբանել երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Հանթի նշանակումը:
Փոխանցում է euronews-ը:
‘