‘Կառավարության մոտ նստացույց է սկսվել (ուղիղ, ֆոտո)’

1319

Կառավարության շենքի մոտ Շրջանառության հարկի օրենքի դեմ պայքարող ցուցարարները նստացույց են սկսել: Այս պահին իրավիճակը լարված է, ցուցարարները պահանջում են, որ իրենց մոտ դուրս գա Հովիկ Աբրահամյանը, նրանք վանկարկում են «պայքար, պայքար մինչև վերջ»:

Նշենք, որ Աբրահամյանը քիչ առաջ կառավարության նիստում անդրադարձել է ցուցարարների պահանջին՝ հայտարարելով, որ կառավարության կողմից ցուցարարների բոլոր պահանջները կատարվել են: 

12:35 Այս պահին ցուցարարների մի խումբ մտան կառավարության շենք, որ հանդիպեն Հովիկ Աբրահամյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ժառանգորդ օպերացիա. Սերժի «մուտիտը»’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Կառավարությունը կատարել է ցուցարար ձեռնարկատերերի պահանջը’