‘Կառավարության ցինիզմը. Մարդու իրավունքների օրը արտահերթով ուզում են անցկացնել կենսաթոշակայինի օրենքն ու փոխել մի քանի տասնյակ օրենքներ ‘

1391

Կառավարությունը հերթական անգամ աչքի է ընկել իր ցինիզմով: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստի օրակարգ է ներկայացրել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու օրենքի նախագիծ: Կառավարության նիստն արդեն մեկնարկել է: Նախագծով առաջարկվում  է հաստատել նախագիծը` մասնավորապես, հետեւյալ օրակարգով. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Օրակարգում են նաեւ մի քանի տասնյակ ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերը: Այդ թվում. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (երկրորդ եւ երրորդ ընթերցում), «Զբաղվածության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», (Երկրորդ ընթերցում), (Երրորդ ընթերցում), «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» օրեքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին»ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին, «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,  «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,  «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Նշենք, որ այդ օրը Հայ ազգային կոնգրեսը հրավիրել է երթ` նվիրված մարդու իրավունքների միջազգային օրվան: Կոնգրեսը կոչ է արել նաեւ այլ քաղաքական եւ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցել երթին: Ըստ երեւույթին՝ իշխանությունները հույս ունեն, որ այդ օրվա միջոցառումների պատճառով շատ ոչ իշխանական պատգամավորներ արտահերթ նիստին մասնակցելու հնարավորություն չեն ունենա: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում կնշեն Երգչախմբային արվեստի միջազգային օրը’