‘
«ՉԻ»-ն իր «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.
«ՉԻ»- Տիգրան Սարգսյանի հարցադրումը զարմանալիորեն անկեղծ է: Նա չի հարցնում՝ կառավարության օժանդակությունը որևէ հարց լուծե՞լ է, թե ոչ, նա հարցնում է՝ ժողովուրդը գոնե զգացե՞լ է, որ մենք իրենց օգնել ենք, թե՞ չի զգացել: Եւ շատ ճիշտ է անում, որ հենց այդպես է դնում հարցը: Վերջին հաշվով՝ կառավարության «օժանդակությունը» մոծակի խայթոցի պես բան էր. մեկը կարող էր զգալ, մի ուրիշը՝ ընդհանրապես ուշադրություն չդարձնել:
Իսկ ընդհանրապես՝ ավելի ճիշտ կլիներ, եթե Տիգրան Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հավաքեր նախարարներին ու հարցներ. «Ժողովուրդը զգո՞ւմ է, որ Հայաստանում իշխանություններ կան»: Այդ դեպքում պատասխանը միանշանակ կլիներ՝ իհարկե զգում է, ընդ որում՝ սեփական մաշկի վրա: Եւ ամեն կերպ ձգտում է ազատվել այդ տհաճ զգացողությունից: Ճիշտ այնպես, ինչպես մոծակներից են փորձում ազատվել:
‘