‘Կառավարությունը առաջարկում է խստացնել հավաքների մասին օրենսդրությունը’

1029

Կառավարությունը առաջարկում է խստացնել հավաքների մասնակիցների պարտականությունները: Կառավարության նիստում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Դրա համաձայն՝ առաջարկվում է լրացնել գործող օրենքի 30-րդ հոդվածը, որով սահմանվում են հավաքի մասնակիցների պարտականությունները: 

Փոփոխությամբ նախատեսվում է դրանց ավելացնել ևս մեկը, այն է` «ձեռնպահ մնալ այնպիսի դիտավորյալ գործողություններից, որոնք խախտում են այլ անձանց իրավունքները և ազատությունները կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը»: 

Կառավարությունը  հավանության արժանացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին, և առաջիկայում այն կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: 

 

Նախորդ հոդվածը‘Սեւանից բաց թողնվող ջրի ծավալը կմեծացվի’
Հաջորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ. «Երբ ես սկսեցի իմ կարիերան ֆուտբոլը խաղ էր, իսկ հիմա…»’