‘Կառավարությունը բյուջեից 12 մլն դրամ կտա՝ «Ինչ: Որտեղ: Երբ:» խաղի արտոնագրի համար ‘

970

Այսօր կայացած նիստում կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կողմերը սույն համաձայնագրով ամրագրում են ավելի վաղ ստեղծված Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանները: Համալսարանը ՀՀ և ՌԴ համատեղ վարման բարձրագույն մասնագիտական կրթության միջպետական կրթական հաստատություն է և կարող է ստանալ Ռուսաստանի Դաշնության ազգային գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ: Ուսուցումն իրականացվում է ռուսաց լեզվով` հայոց լեզվի պարտադիր դասավանդմամբ:
Բացի դա, նշվում է, որ վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը Ռուսաստանի Դաշնության «Իգրա թի վի» հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ:» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 միլիոն դրամ: Գումարը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի «Փի-արտ» ՍՊԸ-ին:  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բրյուսել-Վիլնյուս-Մոսկվա-Սիքտիվկար’
Հաջորդ հոդվածը‘Ոսկու շուկան գործադուլ է անում «տարեվերջյան» հսկայական տուգանքների պատճառով (թարմացված, տեսանյութ)’