‘Կառավարությունը թաքցնում է դաժան իրականությունը. Մամուլ’

829

ՀՀ կառավարության այսօրվա նիստի հաստատմանը ներկայացված երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում բերված տվյալների համաձայն, մեր դպրոցականների 12.6 տոկոսը հաճախ քաղցած են լինում:
Ընդ որում, քաղցած են լինում տանը ուտելիք չլինելու պատճառով: Բայց ուշագրավ է, որ ծրագրում բերված վիճակագրական տվյալների մեծագույն մասը 2010թ. հետազոտությունների արդյունք են, իսկ քաղցած երեխաների թիվը 2005-ի տվյալներով է: Սրա պատճառը երևի այն է, որ թարմ տվյալներն ավելի սարսափելի են, քանի որ 2005-ին աղքատության մակարդակը 29.8% էր, իսկ հիմա` 35%: Այսինքն, կառավարությունն ընդամենը թաքցնում է դաժան իրականությունը: Վիճակագրական ամենաթարմ տվյալներով` ՀՀ-ի մինչև 5 տարեկան երեխաների 45.3%-ը, 6-9 տարեկան երեխաների 42.2%-ը, 10-14 տարեկանների 39.1%-ը և 15-17 տարեկանների 40.1%-ը նույնիսկ պաշտոնապես համարվում են աղքատ:

Նախորդ հոդվածը‘Անձնագրերի և վիզաների վարչության պետը լավ ցուցակներ է խոստանում. Մամոուլ’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի մահվան գործով դատը մտել է փակուղի՞. Մամուլ’