‘Կառավարությունը Լեւոն Խեչոյանի համար 8 մլն դրամ կփոխանցի ‘

799

Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը «Ա1+»-ին տեղեկացրել է, որ Սարգսյանը հանձնարարել է Առողջապահության եւ Ֆինանսների նախարարներին՝ ամենակարճ ժամկետում լուծում տալ Լեւոն Խեչոյանին Հայաստան բերելու հարցին։ Գերմանիայում բուժվող արձակագիր Լեւոն Խեչոյանի հետվիրահատական վիճակը բժիշկները գնահատում են օրհասական։ Հարազատներին խորհուրդ են տվել հենց անկողնային վիճակով նրան տեղափոխել Հայաստան, ինչի համար ֆինանսական դժվարություններ կան: Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը կայքին ասել է, թե կա վարչապետի հանձնարարական՝ այդ նպատակով փոխանցել 8 մլն դրամ։

Նախորդ հոդվածը‘Նեմցովը Կիևից բացատրություն է պահանջում՝ իր մուտքն Ուկրաինա արգելելու համար’
Հաջորդ հոդվածը‘Բացվեց 150-ամյա համաշխարհային մարդասիրական գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը’