‘
Այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքում էին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի դեմ: Նրանց խոսքով՝ սույն օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափսը, ինչը կբերի անդառնալի հետևանքների, ինչպիսիք են ծնելիության կրճատումը և արդեն իսկ սակավաթիվ միջին խավի արտագաղթը: Այս միջոցներով Կառավարությունը նախատեսում է վճարել մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ չաշխատող կանանց:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին պահպանել աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման կարգն այնպես, ինչպես սահմանված է ներկայումս գործող օրենքում, ինչպես նաեւ գտնել բյուջետային այլ աղբյուրներ չաշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ վճարելու համար:
‘