‘
Հայաստանում արտակարգ ռեժիմ կարող է հայտարարել կառավարությունը: Հունիսի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է օրենսդրական նախաձեռնություն, որով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առանձին հոդվածներ խմբագրելով կամ լրացնելով` հստակեցվել են ՀՀ կառավարության դերը և լիազորությունները` արտակարգ դրության հետ կապված իրավահարաբերություններում:
Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված` առանձին հոդվածներում Նախագահ սուբյեկտը փոխարինվել է կառավարությամբ, ինչպես նաև վերախմբագրվել են արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմքերը: 2005-ի խմբագրմամբ Սահմանադրության համաձայն` արտակարգ դրություն հայտարարում է Նախագահը:
‘