‘Կառավարությունը համաձայն է չեղյալ ճանաչել ԱՊՀ շրջանակներում կնքված մի շարք պայմանագրերը’

1129

Կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ շրջանակներում կնքված մի շարք պայմանագրերի գործողությունը դադարեցնելու մասին առաջարկությանը: ԱՅսօրվա նիստում գործադիրը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մուտքի արտոնագրերի ճանաչման մասին» 1992թ. նոյեմբերի 13-ի, «ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին» 1997թ. հոկտեմբերի 9-ի համաձայնագրերի, «ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության աջակցության հիմնադրամի ստեղծման մասին» 1998թ. սեպտեմբերի 11-ի հիմնադիր պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին արձանագրությունների կնքման առաջարկություններին:

ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու, ապրանքների ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով համաձայնություն է տրվել «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009թ. նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին. արձանագրության կնքման առաջարկությանը, ինչը թույլ կտա որպես ներմուծվող ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթուղթը ներկայացնել ապրանքի ծագման մասին հայտարարագիրը, եթե ապրանքների ընդհանուր արժեքը չի գերազանցում 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Բյուրոկրատական ապարատը լավ է կերակրվում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական զորքերի բեռները տեղափոխելու համար ՀՀ կառավարությունը 20 մլն կվճարի’