‘
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է սոցիալապես անապահով խմբի ցանկը, ովքեր անհատույց բնակարան ստանալու իրավունք կստանան:
Կառավարության նիստի ժամանակ հստակեցվել է, որ անհատույց բնակարան ստանալու իրավունք ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, սոցիալական անապահովության համակարգում հաշվառված ընտանիքները, միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող ընտանիքները, միածնող ընտանիքները, եթե ամուսիններից մեկը մահացել է կամ միայնակ անձի կողմից երեխա է որդեգրվել:
‘