‘Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը’

824

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» անցած տարեվերջին ընդունված օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հոկտեմբերի 1-ին:

Այս տարվա հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնելիք օրենքի համաձայն Հայաստանում գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվելու են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները, այդ թվում՝ գրավը: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն օրենքին համապատասխանեցնելու համար կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ:

Հաջորդ որոշմամբ գործադիրն ստեղծել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն, հաստատել դրա կանոնադրությունն ու կառուցվածքը:

Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի համապատասխան փաստաթղթերին: Հաշվի են առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությունները:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ ‘