‘Կառավարությունը հարկային արտոնություն է տվել հանքարդյունաբերող ընկերությանը ‘

918

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է «Ատ-մետալս» ՍՊԸ-ին վերաբերող իր նախորդ` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշման փոփոխությունը և լրացումը` լրացնելով և հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը: 

Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար: «Ատ-մետալսը» ընթացիկ տարում մտադիր է բացել 75, հաջորդ տարի` 105 աշխատատեղ: Ամսական միջին աշխատավարձը կհասնի 270 հազար դրամի:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Արարատի քաղաքապետը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը՝ կառավարության նիստից’