‘Կառավարությունը հիմա էլ աճուրդի հանեց ԱԳՆ-ի շենքը ‘

1080

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Արտաքին գործերի նախարարության շենքն ու սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու համար կնքել առուվաճառքի նախնական պայմանագիր` նախատեսված աճուրդը չկայանալու դեպքում հիմնական պայմանագիր կնքելու պայմանով: Օրենքի նախագիծը ներկայացրեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Հաշվի առնելով, որ հանրությունը նշված գործարքի նկատմամբ ունի մեծ հետաքրքրություն, հետևաբար, գործարքը ավելի թափանցիկ և հասարակությանը հասանելի դարձնելու նպատակով` նախագծով նախատեսվում է որպես նախօրոք հայտնի գնորդ «Տանգո» ՓԲԸ-ի հետ կնքել օտարվող գույքի նախնական պայմանագիր՝ սահմանելով, որ ավելի բարձր արժեքով գույքի օտարումը իրականցնելու նպատակով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլաատրվում է կազմակերպել դասական աճուրդ»,- ասաց Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Հովհաննես Ազոյան. Քաղաքացիական հասարակությունը ծնվում է քաղաքական սեքսի արդյունքում ‘
Հաջորդ հոդվածը‘Ալեսանդրո Դել Պիերոյի օրիգինալ շնորհավորանքը. Տեսանյութ’