‘Կառավարությունը հրաժարական տվեց’

884

Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականը:

Սերժ Սարգսյանն ընդունեց հրաժարականը և շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: Նա համոզմունք հայտնեց, որ այդ աշխատանքը եղել է արդյունավետ: «Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի զգալի հատված դժգոհ է մեր գործունեությունից, բայց մարդիկ ոչ թե մարդկանցից են դժգոհ, այլ իրավիճակից: Դուք աշխատել եք բարդ պայմաններում, դիմակայել եք մարտահրավերներին: Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք, վստահ եմ, ծառայելու եք հայ ժողովրդին ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Վստահ եմ, որ նոր կառավարությունը, շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, կկատարի իր առջև դրված խնդիրները»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, որով որոշեց ընդունել կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը` մինչև նոր կառավարության նշանակումը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության «ֆեյք» պատնեշ՝ Ազատության հրապարակի մուտքի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆին երթով գնում է Բաղրամյան պողոտա. Պռոշյան փողոց ՊՆ մեքենաներ են ժամանել’