‘
Կառավարությունը մասնակի կասեցրել է որոշ դեղամիջոցներ դեղատոմսով վաճառելու մասին՝ նախկինում կայացրած որոշումը:
Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման ժամանակացույց, ըստ որի, մարտի 1-ից արդեն իսկ դեղատոմսով են եւ այպես էլ մնալու են հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը, ներարկման համար նախատեսված դեղերը դեղատոմսով կլինեն այս տարվա հուլիսի 1-ից, իսկ բոլոր մնացած դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:
‘