‘Կառավարությունը մտադիր է Աշտարակում «Նոր Հալեպ» թաղամաս հիմնել’

1053

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանում բնակվող սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով Կառավարությունը որոշել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի առաջարկով Աշտարակ քաղաքում հիմնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս։

Սփյուռքի նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում հստակեցնել նշված թաղամասում բնակելի տուն ստանալու ցանկություն հայտնած սիրիահայ ընտանիքների բնակարանային պահանջարկը, հայկական սփյուռքի կառույցների և բարերարների հետ քննարկել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցապատմանը հնարավոր ֆինանսական աջակցության խնդիրը։ Համապատասխան հանձնարարություններ են ստացել նաև շահագրգիռ մյուս նախարարները և պատկան մարմինները։

Բնակարան ձեռք բերելու համար արդեն իսկ գրանցվել է շուրջ 600 ընտանիք, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի մինչև 50 տոկոսը, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Եվգենի Մալկինի նետած տափօղակը կոտրել է մրցակցի ոտքը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սևանից բաց կթողնվի առավելագույն քանակի` 170 մլն խմ ջուր’