‘Կառավարությունը նախնական հավանություն է տվել Հ. Բագրատյանի օրենսդրական նախագծին’

861

ՀՀ կառավարությունը հավանություն տվել Ազ­­գա­յին ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատ­յա­նի օրենսդրական նա­­խա­ձեռ­­նու­թյունը: Պատգամավորն առաջարկում է «Ֆի­զի­կական անձանց բան­կա­յին ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել և գործող օրենքի դրույթները տա­­րածել նաև իրա­վա­բանական անձանց վրա: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել: «Քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է, որ առանց քննարկումների, առանց բոլոր մասնակիցների, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմեր ընդունել չի կարելի: Դա նշանակում է , որ այդ ամբողջ ցիկլը պետք է անցնենք, քննարկենք առևտրային բանկերի, ձեռնարկությունների հետ, որից հետո նոր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք Ազգային Ժողով` չնայած փաստարկների հետ մենք համաձայն ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը:

Նախագծի նկատմամբ գործադիր մարմնի եզրակացության մեջ նշվում է, որ նախագծի ընդուն­ման դեպքում հարկ է նկատի ունենալ երկու կարևոր հանգամանք. իրավաբանական անձանց բանկային ավանդների պաշտպանվածության հետ զուգահեռ, իրավաբանական անձանց ավանդների հատուցման ենթակա ավանդ­­նե­­րի կազ­մում ընդգրկումը կհանգեցնի բանկերի կողմից ավանդների հատու­ցումը երաշ­­խա­­վո­­րող հիմնադրամին կատարվող երաշխիքային վճարների ծավալների ավե­լաց­­մա­ն, ինչն ի վերջո լրա­ցուցիչ ֆինանսական վճարների պատճառ կհանդիսանա Հայաստանի իրավաբանական անձանց համար:

«Պարտադիր վճարի՝ օրենքով ներմուծման յու­րաքանչյուր դեպք պետք է լայնորեն ու մանրամասն քննարկվի շահագրգիռ ևգոր­ծա­րար լայն շրջանակների հետ՝ ինչպես համանման դեպքերում վարվում է ՀՀ կառավարությունը: Բացի դրանից, Ավանդների հատուցումը երաշ­խա­վորող հիմնադրամի ռիսկերը հավա­սա­րա­կշռե­լու տեսանկյունից չի բացառվում մեր աշ­խավորման ծածկույթի վերանայման ան­հրա­­­ժեշ­տու­­թյունը` նվազման ուղղու­թյամբ, ինչը կնշանակի համակարգի նկատմամբ վստա­­հու­թյան նվազում»,- ասված է հիմնավորման մեջ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի և Մոլդովայի միջև կգործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ’
Հաջորդ հոդվածը‘Անատոլի Սերդյուկովը համաներմամբ ազատվել է պատասխանատվությունից’