‘ Կառավարությունը նոր՝ 10 մլն եվրոյի վարկ վերցրեց էներգետիկ նոր ծրագրի շրջանակներում’

803

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը,  ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը, տեղեկացնում  է Կառավարության լրատվական ծառայությունը:

Աբրահամյանը ողջունել է փաստաթղթերի ստորագրումը և վստահություն հայտնել, որ դրանք իրենց նշանակալի դերն ու ավանդը կունենան թե Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում, թե Հայաստանի տնտեսության զարգացման գործում: 
 

Նախորդ հոդվածը‘Տրայան Հրիսթեա. ԵՄ հիմքում ընկած արժեքները բխում են Հայաստանի շահերից — Mediamax’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել’