‘Կառավարությունը պետք է ինքնահրկիզվի. Զուրաբյան’

821

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայ ազգային կոնգրեսը հարցապնդում է ներկայացրել կառավարությանը: Այդ կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ այդ հարցապնդմամբ Կոնգրեսը ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են: «Պետք է ինքնահրկիզվի»,-ասաց Զուրաբյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ պետք է անի կառավարությունը, որպեսզի մեղմի ստեղծված իրավիճակը:  

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հարցապնդումը կառավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Հայաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ձևավորելու՝ Պուտինի մտադրությունը հատկապես հետաքրքիր է նրա Երևան կատարելիք այցի ֆոնին’