‘Կառավարությունը պլանավորում է փոխհատուցել անապահով ընտանիքների սպառած գազի սակագինը’

679

ՀՀ կառավարությունն իր սեպտեմբերի 20-ի նիստում որոշում կկայացնի «ՀայՌուսգազարդ» ընկերությանը որպես փոխհատուցում վճարել 171 մլն 101 հազար դրամ՝ անապահով ընտանիքների 2012 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության մասնակի փոխհատուցման համար, այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

2011թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խոր. մետր գազի քանակության համար վճարումները գանձվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից (1000 խոր. մետրի համար\’ 132,0 հազ. դրամ) նվազեցված գնով\’ 1000 խոր. մետրի համար\’ 100,0 հազ. դրամի չափով: Միաժամանակ, 1000 խոր. մետրի համար` 32 դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խոր. մետր գազի քանակության համար) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին:

Նախորդ հոդվածը‘Ատոմակայանը դադարեցրել է էներգիայի արտադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI հետ ‘