‘Կառավարությունը սահմանեց երեխայի ծննդյան համար միանվագ նպաստի չափը’

1941

Կառավարության որոշմամբ այսօր հաստատվեց երեխայի ծննդյան միանվագ գումարի չափը՝ ըստ ընտանիքում ծնված երեխաների հերթականության:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը ներկայացնելով կառավարության քննարկմանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխաների դեպքում վճարվող գումար կսահմանվի 50 հազարական դրամ, երրորդ և չորրորդ երեխաների դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1 մլն 500 հազ. դրամ:

2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը:

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի քաղաքական ղեկավարությունը բոյկոտում է Սոչիի Պարալիմպիական խաղերը’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանի ելույթը իսկական խուճապ է առաջացրել’