‘
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային նոր օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել օֆշորային գոտիների (երկրների) ցանկը, փոխանցում է «Արմենպրես» ը:
Նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգում: 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից օֆշորային գոտիներում (երկրներում) գրանցված կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ գոտիներում (երկրներում) գրանցված կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրը այդ կազմակերպության համար համարվում է ՀՀ աղբյուրներից ստացվող այլ եկամուտ:
«Խնդիրը նրանում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀհարկային օրենսգիրքը, որի 125րդ հոդվածի 6րդ մասով սահմանված վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ օֆշորային գոտիների ցանկ ներկայումս սահմանված չէ», — նշված է հիմնավորման մեջ: Օֆշորային գոտիների ցանկում ընդգրկված է 37 պետություն և վերջիներից տարբեր տարածաշրջաններ: Երկրների թվում են՝ Անդորրան, ԱՄԷ-ն, Լյուքսեմբուրգը, Լիխտենշթայնը, Կիպրոսը, Կոստա-Ռիկան, Պանաման, Շվեյցարիան և այլն:
‘