‘Կառավարությունը վաղը կօտարի Զարգացման հայկական գործակալության նախկին շենքը ‘

1105

Վաղը կառավարության հերթական նիստի ժամանակ կքննարկվի Չարենցի 17 հասցեում գտնվող անշարժ գույքը մրցույթով օտարելու մասին հարցը: ՀՀ  կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N882-Ն որոշմանը համապատասխան` կառավարությունը կորոշի թույլատրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Չարենցի փողոց թիվ 17 հասցեում գտնվող` 1896 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը օտարել մրցույթով:

Նշենք, որ այս հասցեում էր գտնվում Զարգացման հայկական գործակալությունը: Գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից iLur.am-ին հայտնեցին, որ իրենց գրասենյակը տեղափոխվել է Մհեր Մկրտչյան փողոց, իսկ նախկին՝ Չարենցի 17 հասցեում գտնվող շենքն այժմ դատարկ է, ու հայտնի չէ՝ ինչ է լինելու օտարված անշարժ գույքի տարածքում: 

Նախորդ հոդվածը‘Աշխարհում ամենատարածված կրոնը քրիստոնեությունն է’
Հաջորդ հոդվածը‘Մուլտֆիլմ՝ Մեսիի մասին’