‘Կառավարությունը տարակուսած է Պուտինի խորհրդականի հայտարարությունից’

1723

Ռուսաստանի կառավարությունը տարակուսանքով է ընդունել ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի մեկնաբանությունները ԱՄՆ-ի նկատմամբ հնարավոր միջոցառումների մասին, РИА Новости-ին հայտնել է կառավարության աղբյուրը:

Երեքշաբթի Գլազևը հայտնել է, որ եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ մտցնի Ռուսաստանի հանդեպ, ապա ՌԴ-ն ստիպված կլինի անցնել այլ արժույթների, ստեղծել սեփական վճարահաշվարկային համակարգը: Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ը սառեցնի ռուսաստանցի ձեռներեցների և քաղաքացիների ակտիվները, ՌԴ-ն բոլորին կառաջարկի վաճառել ամերիկյան գանձարանային պարտավորությունները, ինչպես նաև՝ ԱՄՆ կողմից ռուսաստանյան պետական կառույցների դեմ պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի խոստովանել ամերիկյան բանկերին վարկերը վերադարձնելու անհնարինության մասին:

«Ոչ ոք Գլազևին չի լիազորել խոսել ՌԴ կառավարության անունից, առավել ևս՝ առաջարկել ակնհայտորեն անընդունելի միջոցներ»,- ասել է կառավարության աղբյուրը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը դեմ չէ Տիմոշենկոյի այցին Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’