‘Կառավարությունը փոխհատուցեց Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու ծախսերը’

840

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` կառավարությունը որոշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականին հատկացնել 5,185.0 հազ.դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Համաձայն հանձնաժողովի կողմից ներկայացված հաշվետվության` Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերը կազմել են 3,485.0 հազ.դրամ, թաղման ծախսերը կազմել են 1,700.0 հազ. դրամ:

Նախորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. Կարող եք հանգիստ լինել’
Հաջորդ հոդվածը‘«Աշխարհի վերջի» մասին լուրերի պատճառով Չինաստանում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել’