‘Կառավարությունը ֆերմերներին «տոկոսով» անծլունակ սերմացու է տվել’

655

Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի  տարածաշրջանի  ավելի քան յոթ տասնյակ ֆերմերներ  բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն, Ֆերմերները հայտնել են, որ 2011 թվականին կառավարության կողմից հատկացված  ցորենի սերմացուն ծլունակ չի եղել: Ու սա այն դեպքում, որ ցորենի սերմացուն ֆերմերներին հատկացվել է մեկին երկուսը վերադարձնելու պայմանով:

«Ընդհանրապես սերմացուն ծլունակ չի եղել, ցանել ենք, բայց ոչ մի բերք չենք ստացել, գցել են մեզ, հիմա պահանջում են կրկնակին, բայց մենք բերք չենք ստացել, որտեղից հետ վերադարձնենք»,- բողոքում էին ֆերմերները:

Դժգոհող ֆերմերները ցանկանում էին հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն դուրս էր եկել ՀՀ կառավարության աշխատակազմի դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Կառավարության չինովնիկին ֆերմերները ցույց են տվել բոլոր փաստաթղթերը:

Հարցին թե տեղյակ ե՞ք եղել հատկացված սերմացուից, Ա. Ղազարյանը բացասական պատասխան է տվել:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբմնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը‘Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ադրբեջանցի դիվերսանտը բազմիցս եղել է Քարվաճառում’
Հաջորդ հոդվածը‘ Սոցիալական փոփոխությունների կինո’