‘Կառավարությունն առաջարկում է պաշտոնաթող նախագահին ցկյանս գրասենյակ տրամադրել’

980

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դրանով նախատեսվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է.

«Հունվարի 9-ին լրացավ ՀՀ առաջին նախագահի 70 տարին: Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ օրենքում որոշ փոփոխությունների անհրաժեշություն կա: Գործող օրենսդրությամբ գրասենյակը պաշտոնաթող նախագահին տրամադրվում է իր ցանկությամբ, սակայն, մինչև 70 տարին լրանալը: Կառավարությունն առաջարկում է նաև հանել ժամկետը և պաշտոնաթող նախագահին հնարավորություն տալ գրասենյակն օգտագործել ցկյանս»,-ասել է Դ. Հարությունյանը:

Կառավարությունը օրենքում առաջարկվող փոփոխությունները համարեց անհետաձգելի ու սահմանված ժամկետներում այն կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին հաղորդում է 7or.am-ը:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Դիվերսանտներից մեկին կարող ենք փոխանակել Ռամիլ Սաֆարովի հետ’