‘Կառավարությունում աշխատանքը կազմալուծված է’

1220

Չնայած այն բանին, որ Հ. Աբրահամյանը այս ու այն տեղ է գնում, հանգիստ ու ինքնավստահ դեմքով «շատ խելոք» պատասխաններ է տալիս լրագրողներին ու քաղաքացիներին, նա եւս խուճապի մեջ է։ Դրա հետեւանքով է, որ կառավարության բուն աշխատակազմում բնականոն աշխատանքը կազմալուծված է։ Կառավարությունը չի հասցնում ընդունել ենթաօրենսդրական այն ակտերը, որոնք պիտի ապահովեին ուժի մեջ մտած օրենքների կիրարկումը։ Օրինակ՝ 2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակող մարմինը, կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Եւ չնայած օրենքը ուժի մեջ է մտել արդեն հուլիսի 1-ից, սակայն կառավարությունը դեռ չի ընդունել եւ սոցիալական ապահովության համապատասխան մարմիններին չի ուղարկել օրենքի կիրարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Նախորդ հոդվածը‘Գազայի հատված. Կարմիր խաչի խումբն ընկել է գնդակոծության տակ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետներ. Boeing-ը խփվել է ուկրաինական Սու-25-ով, և այն պետք է ընկներ Ռուսաստանի տարածքում’