‘Կառավարություն․ ՄՄ-ին անդամակցելը կբերի ապրանքների թանկացման’

508

Հայաստանի կառավարությունը ընդունում է, որ անդամակցությունը Մաքսային միությանը Հայաստանում կհանգեցնի գների աճին:

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը մանրամասնել է, որ կառավարությունում կարծում են, որ Մաքսային միության հետ պայմանավորված գնաճը չի գերազանցի 1.5%-ը:

«Ազատություն» ռ/կ- փոխանցմամբ, մինչ այդ, սակայն, հարցը հայտնվել էր կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրի այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հրապարակումներին, որ Հայաստանում ապրանքները կթանականա, երբ մեր երկիրը դառնա Մաքսայինի անդամ, դիմեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին. — «Հիմա զանգվածային լրատվական միջոցները փորձում են այնպիսի տեղեկատվություն տարածել, որը, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը, որ Մաքսային միությանն անդամակցելը բերելու է աննախադեպ գնաճի: Կխնդրեի տալ պարզաբանում»:

Կառավարության նիստից անմիջապես հետո Վահրամ Ավանեսյանը լրագրողների առջև հանդես եկավ պարզաբանմամբ. — «Ես չեմ բացառում թանկացումները… Էկոնոմիկայի նախարարությունը թանկացումները մեկուկես տոկոսից ավել չի կանխատեսում»:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը խոստանում է գազի հարցերով խորհրդարանական քննարկում կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը Մեծ Բրիտանիայում էր ‘