‘Կառավարություն որոշել է բարդացնել գիտնական դառնալու գործընթացը’

910

Կառավարությունը որոշել է խստացնել գիտական աստիճան տրամադրելու կարգը: Այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ գիտական աստիճանի շնորհման կարգում պարզեցվել է վարչարարությունը, փոխարենը՝ խստացվել են պահանջվող չափանիշները:

«Գիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ կլինի միջազգային հեղինակավոր տեղեկատվական համակարգերում ունենալ անհրաժեշտ քանակի հրապարակված հոդվածներ, իսկ ռուսերեն սեղմագրից բացի՝ կպահանջվի նաեւ անգլերեն սեղմագիր»,- ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի կարծիքով՝ այս փոփոխությունը կհանգեցնի գիտական աշխատանքների որակի բարձրացմանը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսական Շերմանը Քերիին կոչ է արել խիզախություն դրսևորել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Հարությունյան. Ինչո՞ւ պետք է չցանկանամ զբաղեցնել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնը’